Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանն այսօր գտնվում է բավական ծանր իրավիճակում. այն վարակված է պոպուլիզմի ծանր վարակով, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Որպես հնագույն քաղաքակթրության ներկայացուցիչ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել արևելքի և արևմուտքի զարգացման գործում, մենք մշտապես ուրախ ենք եղել հյուրընկալել մեր բարեկամներին: Ովքեր մեր տուն են եկել բարի մտադրություններով, ստացել են համարժեք վերաբերմունք, իսկ նրանք, ովքեր Հայաստան են եկել վատ նպատակներով, հիմա պատմության դասագրքերում նկարագրված են որպես անհետացած ժողովուրդներ և պետություններ:
Ինչպես մարդկության մի զգալի հատված, այսօր մեր պետությունը գտնվում է օրեցօր խորացող տուրբուլենտության կիզակետում, որտեղ աշխարհը դարձել է առավել վտանգավոր, կարմիր գծերը դադարել են գործել, իսկ ավանդական քաղաքական պատասխանատվությունը փոխարինվել է լայն տարածում գտած պոպուլիզմով:
Ես տևական ժամանակ ղեկավարել եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և ակադեմիական պատկերացում ունեմ Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին: Սակայն, հետևելով ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ միացյալ Եվրոպայի արձագանքներին, ուղղակի զարմացած եմ և խճճված. իմ իմացած Եվրոպան չէր կարող թույլ տալ այսպիսի բացահայտ երկակի ստանդարտներ: Ես չեմ ճանաճում այն Եվրոպան և չեմ գտնում այն եվրոպական արժեքները, որոնք պաշտպանել և որոնց համար պայքարել եմ ավելի քան մեկ տասնամյակ:
Թուրքիան և Ադրբեջանը, որ Մերձավոր արևելքից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախում և Հայաստանում գործել են մարդկայինության դեմ բազմաթիվ հանցանքներ, մինչ օրս չեն պատժվել. եվրոպական ոչ մի պատժամիջոց չեն կիրառվել նրանց դեմ:
Այսօր իմ երկիրը գտնվում է բավական ծանր իրավիճակում. այն վարակված է պոպուլիզմի ծանր վարակով: Բայց սա երկար չի տևելու:
Ադրբեջանցի «գործընկերներին» ուղղված իմ մեսիջը շատ պարզ է. չշփոթեք Հայ Ազգը Հայկական պետությունը մի խումբ պոպուլիստների հետ, ովքեր պատահականորեն ղեկավարում են Հայաստանը այս ծանր ժամանակահատվածում:
Երբեք չմոռանաք այն պատերազմի արդյունքը, երբ մեր պետությունը ղեկավարվում էր ոչ թե պոպուլիստների, այլ իրական առաջնորդների կողմից:
Չմոռանաք նաև, որ նույնիսկ քանակական առավելության և Թուրքիայի, Պակիստանի ու միջազգային ահաբեկիչների աջակցության պայմաններում երիտասարդ Հայ զինվորները 44 օր կատաղի կռիվ տալով, պաշտպանում էին իրենց Հայրենիքը:
Եվ վերջապես, Հայ ազգի և պետական մարդկանց անունից փոխանցեք պարոն Ալիևին և նրա բոսերին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է հայկական:
Եվ սա լինելու է աշխարհում ապրող յուրաքանչյուր Հայի սուր պարքը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։