Փոխարժեքներ
07 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1009 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202167 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 899290 վերջին մեկ օրում` 4829 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16315 պացիենտ. Մեկ օրում նվազել է 42-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 181180 անձ, վերջին մեկ օրում` 1020 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3720 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 952 է: