կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-09 16:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անպաշտպան պետության հասարակությունը չի կարող գոհ, երջանիկ ու բարեկեցիկ ապրել․ Ի․ Սաղաթելյան

Չի կարող աշխարհում լինել պետություն, ով չունի բանակ, բայց բարեկեցիկ և զարգացած պետություն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման մարզային այցերի շրջանակում հրազդանցիների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ անպաշտպան պետության հասարակությունը չի կարող գոհ, երջանիկ ու բարեկեցիկ ապրել։

«Ուժեղ պետություն, հզոր տնտեսություն ունենալու համար պետք է ունենալ ուժեղ բանակ։ Էս մարդը տանելու է բանակի կազմալուծմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա արձանագրեց, որ անգամ բոլոր զոհողություններից հետո փաստ չէ, որ մարդիկ լավ կապրեն․ «Խոստանում է թոշակ բարձրացնել, բայց բացի իր հենարան ոստիկանների աշխատավարձից ոչ մեկինը չի բարձրացնելու»։

Սաղաթելյանը նաև փաստեց, որ 1000 կմ կիսատ-պռատ ասֆալտ են արել, բայց 2000 կմ բարձրակարգ միջազգային որակի ասֆալտի ճանապարհ տվել են թուրքերին։

«Պայքարը սրա մեջ է՝ կա՛մ հաղթելու է այդ գիծը, որտեղ կորցնելու ենք մեր եկեղեցին, մշակույթը, ընդհանրապես ինքնությունը՝ լավ ապրելու խոստումով գնալու ենք այդ ճանապարհով, կա՛մ համախմբվելու ենք և ձևավորենք նոր որակի իշխանություն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ՝ այս հղումով։

Մանրամասն՝ տեսանյութում․