Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը Տիգրանաշեն գյուղի հարևանությամբ միջպետական ճանապարհից ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց գյուղն Ադրբեջանին հանձնելու հետևանքները:
«Այստեղով ճանապարհ կա դեպի Վայոց ձոր, Սյունիք, Մեղրի, Երևան, Արցախ։ Կապիտուլյանտը, եթե որոշեց շատ խորհրդանշական 800 հեկտար տարածքը հանձնել թշնամուն, ուրեմն՝ մենք այս միջպետական ճանապարհով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա կամ դրա համար մեզնից կպահանջվի Ադրբեջանի մուտքի վիզա: Այդ վիզան էլ հավանաբար կտրամադրի Հայաստանի կառավարությունը՝ որպես Երևանում Ադրբեջանի դեսպանություն», - նշեց նա։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ խորհրդային տարիներին, երբ գյուղը Քյարքի էր կոչվում, ճանապարհին չբացատրված ավտովթարների հետևանքով շատ զոհեր էինք ունենում:
«Իմ ծնողներն ասում էին, որ ադրբեջանցիները գիշերով լվացքի փոշի էին լցնում ճանապարհին, որպեսզի ավտոմեքենաները վթարի ենթարկվեն», - բարձրաձայնեց նախկին մարզպետը: