Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 12-ին Մեղրաձորի միջնակարգ դպրոցի 100 աշակերտներ մասնակցել են միջազգային կամավորական և մշակութային դիմակահանդեսի, որը կազմակերպել է ՊԱՏՄԻ մշակութային ՀԿ-ն` Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մասնակցությամբ: Այն նպատակ ունի Հայաստանի գյուղերում արվեստի, պատմասացության և կրթության միջոցով պահպանել և պատմել մարդկանց պատմությունները:
Այս միջոցառման համար ԴԵՊԻ ՀԱՅՔ-ի, Armenian Volunteer Corps-ի, European Voluntary Service-ի և ԵՊԼՀ-ի 40 կամավորներ այցելել են Մեղրաձոր՝ երեխաներին (12-18 տարեկան) անմիջականորեն ներկայացնելու Իսպանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Գերմանիայի, Ավստրիայի, Եգիպտոսի, Շոտլանդիայի, Լեհաստանի և Հունաստանի մշակույթը, ավանդույթները և լեզուները, հնարավորություն տվել երեխաներին ճանապարհորդելու աշխարհում` առանց Մեղրաձոր գյուղից դուրս գալու:
Ծրագիրը բաղկացած է եղել լեզվի, աշխարհագրության դասերից, պարից, երգից, պոեզիայից:
Միջոցառման ընթացքում երեխաները, բաժանվելով խմբերի, գործնական դասընթացներում ծանոթացել են ամեն երկրի մշակութային առանձնահատկություններին: Օրինակ` ինչպես է կատարվում չինական թեյախմությունը, ինչպես պարել շոտլանդական ավանդական «Գեյ Գորդոնս» պարը, երգել Ժո Դասենի «Շանզ Էլիզե» երգը ֆրանսերենով և այլն: