|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միացյալ Նահանգները պատրաստ է չեղյալ հայտարարել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների մի մասը, բայց կոչ է անում Թեհրանին՝ հրաժարվել Վաշինգտոնի նկատմամբ մաքսիմալիստական պահանջներից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ կլինի ապահովել պատժամիջոցների մեղմացում: Այն պատժամիջոցների համար, որոնք հակասում են JCPOA-ին (Գործողության համատեղ համապարփակ ծրագիր): Մաքսիմալիստական պահանջները մեզ ոչ մի տեղ չեն հասցնի»,- ասել է նա:
Փրայսը նշել է, որ Վիեննայում մեկնարկած միջուկային գործարքի նպատակը «քննարկելն է, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել երկու կողմից JCPOA-ի իրականացման համար»:
Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու հնարավորությունը, որոնք կիրառվել էին ամերիկյան նախորդ առաջնորդ Դոնալդ Թրամփի օրոք, հաղորդվել էր դեռևս փետրվարի վերջին: