|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պուտինը զրույց է ունեցել Քոչարյանի հետ նրա՝ Մոսկվա կատարած ուղևորության ընթացքում. հայտնում են Wargonzo նախագծի աղբյուրները ՌԴ նախագահի աշխատակազմում:
«Մեր տեղեկություններով՝ Պուտինն ու Քոչարյանը հեռակա են զրուցել (հակակորոնավիրուսային միջոցառումների պատճառով): Շուտով պետք է հաջորդեն պաշտոնական հայտարարությունները:
Զրույցը տևել է շուրջ մեկ ժամ, քննարկվել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն Արցախում և անվտանգության խնդիրներ:
Նախքան Վլադիմիր Պոզների հետ հանդիպումը՝ Քոչարյանը զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ»,– հայտնում է Wargonzo–ն։