Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական հեղաշրջումներից վախեցած Թուրքիայում մեծ աղմուկ հանած՝ 102 ծովակալների հայտարարությունը արժանացել է ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև ընդդիմադիր դաշտի կոշտ քննադատություններին։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անթույլատրելի է համարել, որ մի քանի ծովակալներ նման հայտարարություն են տարածել, որոնք հիշեցնում են «անցյալի տգեղ իրադարձությունները» (նկատի ունի 4 ռազմական հեղաշրջումները)։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն նշել է, որ այն մարդիկ, որոնք զինվորական համազգեստ են հագնում, չպետք է այն վերածեն քաղաքական գործիքի։
Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ «թուրք ազգն այլև նման մտածելակերպ թույլ չի տա»։ «Իիմացեք ձեր տեղն ու զբաղեցրեք այն»,– նշել է նա։
Իսկ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ թուրքերը ցույց են տվել իրենց վերաբերմունքը հեղաշրջումների նկատմամբ 2016 թ. հուլիսի 15-ին։
Իր հերթին, ընդդիմադիր İYİ կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները հայտարարել է, որ այս հուշագիրը «ամբողջությամբ հիմարություն է», քանի որ, եթե այդ ծովակալները ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել, թող կուսակցություն ստեղծեն կամ միանան ընդդիմությանը։
Իսկ նախկին ԱԳ նախարար և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ հայտարարությունն անվանել է չարամիտ անպատասխանատվություն։
Հիշեցնենք, որ երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը կառավարության հրաժարականը պահանջեց, Թուրքիան շտապեց ՀՀ իշխանություններին ուղղորդել և իրար հետևից մի քանի անձանց շուրթերով գնահատականներ էր հնչեցնում հայ զինվորականների հայտարարությունների վերաբերյալ։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները մտահոգություններ կհայտնեն Թուրքիայում ընթացող այս գործընթացի վերաբերյալ։