|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Ազգային և հզոր պետություն
Ցանկանո՞ւմ ես կասեցնել անվտանգության խորտակումը,
Ցանկանո՞ւմ ես վերջ դնել բանակի քայքայմանը,
Ցանկանո՞ւմ ես արգելել Հայաստանի հանձնումը Թուրքիային․․․
Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք չորեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ բացում է Դեմիրճյան փողոցը եւ սկսում է մարզային այցերը: