Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան բնակավայրերի բնակիչների տները ադրբեջանցիների կողմից խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով։ Սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Շուռնուխ-Որոտան բնակավայրերի տների նկատմամբ զինված անհայտ անձանց, ըստ էության, հակառակորդի կողմից իրականացվող ավազակային հարձակման, ոտնձգությունների փաստի առթիվ։ Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչը մերժվել է։ Հատկանշական է, որ դատախազը բողոքը մերժել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածով, որը նախատեսում է տարածքային ընդդատության հարցը։
Ըստ փաստաբանի՝ դատախազն, ըստ էության, բողոքը մերժելու որոշմամբ, թեև ոչ ուղիղ կերպով նշել է, որ այդ տների տարածքները չեն գտնվում ՀՀ սահմանում։ Փաստաբանը դատական կարգով բողոքարկել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ պահանջելով քրեական գործ հարուցել։ Բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը շուրջ մեկ ամիս է, ինչ գործով նիստ չի գումարում՝ քննելու ներկայացված բողոքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան