կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 12:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Չոբանյանը՝ ԲՏԱ նախարար․ Փաշինյանը հաստատեց լուրը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կփոխարինի ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

«Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար։ Զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, ինչը բարդ աշխատանք է, և որը արվել է բավականին լավ», - ասաց Փաշինյանը։

Հակոբ Արշակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել լրագրողին հարվածելուց և նրա նոթբուքը կոտրելուց 13 օր անց, բայց հրաժարականը պատճառաբանել էր հենց այդ միջադեպով։  

Մանրամասն՝ տեսանյութում․