Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը:
ՀԺ-ի տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:
Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը մեծ փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։
armtimes.com-ի տեղեկություններով Տավուշի մարզպետ կնշանակվի այսօր ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանը: Վերջինս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու: