|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Իսկանդեր»ով Շուշիին հարվածելու արդյունքում կարող է մինչև 500 ադրբեջանցի զինվոր սպանված լինել. հայտնում են իրավապահ մարմիններում՝ Wargonzo նախագծի աղբյուրները:
Հարվածը հասցվել է մի օբյեկտի, որտեղ Արցախի Պաշտպանության բանակի հետախուզությունը հայտնաբերել է թշնամու մեծ թվով կենդանի ուժ: Հրետակոծության ժամանակ նկուղում, որի ուղղությամբ կիրառվել է «Իսկանդեր»-ը, շուրջ 500 ադրբեջանցի զինծառայող է եղել: Նրանց մի մասը թուրքամետ ահաբեկչական խմբավորումներից վարձկաններ են եղել, ոմանք` ադրբեջանական փաստաթղթերով:
Մահացածների մարմինները փլատակների տակից հանել են մի քանի օր շարունակ: Այնուամենայնիվ, այլ թվեր կարող են հայտնվել Բաքվի պաշտոնական ներքին զեկույցներում: Սպանված զինյալների վերաբերյալ տվյալները, իհարկե, վիճակագրությանը չեն ավելացվում. հայտնում է Wargonzo–ն իր թելեգրամյան ալիքում։