Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ում 27 կազմակերպություն նախագահ Ջո Բայդենին կոչ է արել դադարեցնել «անխոհեմ հռետորաբանությունը» Ռուսաստանի դեմ և կառուցողական, երկկողմ բանակցություններ սկսել Վլադիմիր Պուտինի հետ. հաղորդում է The Hill- ը:
«Որպես ազգային կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս դիվանագիտության, զենքի վերահսկման, զինաթափման և խաղաղության օգտին, խորապես անհանգստացած ենք աշխարհի միջուկային մարտագլխիկների 90 տոկոսից ավելիին տիրապետող երկու երկրների միջև վերջին բացասական փոխանակումներից»,- ասվում է կազմակերպությունների հայտարարության մեջ:
Նրանք հորդորել են Բայդենին` դադարեցնել «անխոհեմ քննարկումներին» մասնակցելը և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակել միջուկային զենքի վերաբերյալ, քանի որ միջուկային մրցավազքի վտանգն «ավելի ակնհայտ է, քան երբևէ»:
Բացի այդ` հայտարարության հեղինակները ամերիկյան առաջնորդին հիշեցրել են դիվանագիտությունը արտաքին քաղաքականության կենտրոնում դնելու խոստումը:
Ստորագրող կազմակերպությունների ամբողջական ցուցակը չի տրամադրվում, բայց պարբերականը հայտնում է, որ դրանց թվում են «Արդարության դեմոկրատներ», «Կապույտ Ամերիկա», «Պահանջվող առաջընթաց», «Մեր հեղափոխություն» և «ԱՄՆ–ի առաջադեմ ժողովրդավարներ» խմբերը:
Հիշեցնենք, որ ռուս–ամերիկյան դիվանագիտական վերջին սրացումը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, երբ ԱՄՆ ղեկավարը Պուտինին անվանել էր «մարդասպան»։