|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մոսկվան կհամոզի ԱՄՆ-ին և Իրանին` երկխոսություն սկսել ճգնաժամի կարգավորման համար: Այդ մասին Միացյալ Արաբական Էմիրությունների ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կհամոզենք մեր իրանցի և ամերիկացի գործընկերներին, որ անհրաժեշտ է հեռանալ այդ վտանգավոր գծից, սկսել կարգավորել հակասությունները քաղաքակիրթ երկխոսության միջոցով: Իհարկե, դա ենթադրում է վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականության դադարեցում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Իրանը խոցեց իր օդային տարածքը խախտած անօդաչու: ԱՄՆ-ն ի պատասխան պատժամիջոցներ սահմանեց իրանական քաղաքական և ռազմական ղեկավարության, այդ թվում` երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ: