|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիան պատրաստ է իր դեսպանին ուղարկել Թել Ավիվ, եթե պաշտոնական Երուսաղեմը գնա նմանատիպ քայլի ու իր դիվանագիտական ներկայացուցչին ուղարկի Անկարա: Այս մասին հայտնում է Israel Hayom թերթը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյայի հայտարարությունը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել համապատասխան տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսել են վատթարանալ 2010 թ.–ից՝ կապված «Մավի Մարմարա» նավի միջադեպի հետ, երբ Իսրայելի ծովային սահմաններին մոտեցած թուրքական նավը գնդակոծվել էր իսրայելցի զինվորների կողմից՝ տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ դառնալով. դրանից հետո երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները փչացան, իսկ դեսպանները հետ կանչվեցին։
2013 թ. Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն զանգահարել էր Էրդողանին և ներողություն խնդրել միջադեպի համար։ 2016 թ. երկու երկրները համաձայնության եկան 6-ամյա դիվանագիտական դադարը վերացնելու վերաբերյալ։
Սակայն 2018 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո երկու երկրները դարձյալ խզեցին հարաբերությունները։