Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանցիները մտադիր են հանրահավաք անցկացնել Թել Ավիվ-Յաֆոյի հայկական եկեղեցու մոտ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայտնի բլոգեր Ակեքսանդր Լապշինը՝ նշելով, որ Իսրայելի կրոնական գործիչները պետք է դատապարտեն հանրահավաքի տեղի ընտրությունը։
«Ալիև, ձեռքերդ հեռու եկեղեցուց» վերտառությամբ գրառման մեջ նշել Լապշինն Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել երկրի ոստիկանություն՝ հայկական եկեղեցու առջև հանրահավաքի անցկացումն արգելելու խնդրանքով ի խուսափում կրոնական անհանդուրժողականության հողի վրա բռնության բռնկումից։ Լապշինն Իսրայելի հայ համայնքին նաև խորհուրդ է տվել բարոյապես պատրաստ լինել եկեղեցու նկատմամբ վանդալիզմի դրսևորումներից։
«Երբ ցույցի անցկացման վայր է ընտրվել ոչ թե քաղաքի կենտրոնը, ոչ թե ինչ-որ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է։ Ստացվում է, որ դավանանքով բազմաթիվ մահմեդական ադրբեջանցիներ կգան հանրահավաքի հայկական տաճարի մոտ, որի պաշտպանության համար դուրս կգան քրիստոնյաները»,- նշել է Լապշինը։