Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԿԳՄՍ նախարարը և Նիդեռլանդների Թագավորության դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանի այցը ԿԳՄՍՆ՝ նախարարը կարևորել է Նիդեռլանդների Թագավորության հետ բարեկամական համագործակցությունը և դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել: Վահրամ Դումանյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են նախարարության համակարգման ոլորտների բարեփոխումների հիմքում, և այդ համատեքստում խոսել է համատեղ կրթական, հետազոտական, ինչպես նաև «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորություններից: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է միջբուհական համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված կլինեն Նիդեռլանդների Թագավորությունում հայագիտության զարգացմանը: Բացի դրանից՝ նախարարն առաջարկել է դիտարկել երկու պետությունների երիտասարդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծումը:
«Կան անհրաժեշտ բոլոր նախապայմանները երկկողմ հարաբերություններն առավել ակտիվացնելու և ընդլայնելու համար: Համոզված եմ՝ դա բխում է մեր երկրների շահերից»,- ասել է նախարար Վ. Դումանյանը:
Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ԿԳՄՍՆ գերակայությունները ներկայացնելու համար: Դիվանագետը ողջունել է նախարարության բարեփոխումների տեսլականը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդեռլանդական կապերը սերտացնելու համար: Նիկոլաս Յակոբ Սխերմերսի խոսքով՝ Հայաստանն ու Նիդեռլանդների Թագավորությունն ունեն մշակութային մի շարք ընդհանրություններ, որոնք կարող են կրթամշակութային ծրագրերի առիթ դառնալ:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: Նիկոլաս Յակոբ Սխերմերսն արձագանքել է, որ Նիդեռլանդների Թագավորության կառավարությունը քաջատեղյակ է խնդրին և լրջագույնս մտահոգված է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր: Ձեռք է բերվել գործնական քայլերի անցնելու պայմանավորվածություն:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ