|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրոպան բախվում է «նոր տիպի համաշխարհային պատերազմի»՝ կապված պատվաստումների հետ: Այս մասին, ըստ Le Figaro-ի, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրամիության օնլայն գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ասուլիսում:
Նրա խոսքով՝ դա, ի շարս այլ բաների, պայմանավորված է «Ռուսաստանի և Չինաստանի՝ պատվաստանյութերի օգնությամբ ազդելու ցանկությամբ»: Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Եվրոպան պետք է անկախ լինի նման դեղամիջոցների արտադրության հարցում:
Մակրոնը խոստացել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպան կավելացնի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը և կդառնա պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը: Միևնույն ժամանակ, նա առաջարկել է արգելափակել պատվաստանյութերի արտահանումը, եթե արտադրողը չի կատարում Եվրամիությանը մատակարարելու՝ իր պարտավորությունները:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Pfizer-ը և Moderna-ն, ի տարբերություն AstraZeneca-ի, հավատարիմ են իրենց ստանձնած պարտավորություններին:
Հիշեցնենք, որ փետրվարին Մակրոնը գովել էր ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։