կարևոր
35614 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-04 20:16
Հասարակություն Տնտեսական Քաղաքական

Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան

Էներգատրանսպորտային առումով կհայտնվենք անկլավային վիճակում՝ մտահոգություն հայտնեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Բագրատ Սրբազանը ամփոփում էր օրը։

«Այսպես կոչված «դեմարկացիայի» հետեւանքով ակնհայտորեն լուրջ խնդիրներ են ստեղծվում հատկապես մեր գազատրանսպորտային համակարգի համար։  Գազամուղի  մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Արդեն խոսում են Ռուսաստանից Հայաստան մտնող գազամուղի 15 կմ-ի լոգիստիկան փոխելու մասին»,-մտահոգություն հայտնեց նա։

Հավելեց, որ զուգահեռ մեր իշխանությունները խոսում են Ադրբեջանից գազ ներմուծելու մասին։

«Խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ համակարգի ադրբեջանականցումը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։