|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը բարձրացրել է մշակութային ցեղասպանության հարցը: Նախարարությունից դիմել են միջազգային կառույցներին, որպեսզի հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն և գործնական քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:
«Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը: Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք ակնհայտորեն մատնանշում են հայ ժողովրդին պատկանելիությունը:
Կոչ ենք հղում համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպույթուններին՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ։