Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։