Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ եւս 4 նահանգ՝ Ալյասկան, Ֆլորիդան, Մոնտանան, Նեվադան եւ Պուերտո Ռիկոն, միացել է Տեխասի կողմից դեկտեմբերին Google-ին դեմ ներկայացված հայցին: Այս մասին հայտնել է Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը: Այդպիսով, հայցվորների թիվը հասել է 15 նահանգի ու տարածքի, հաղորդում է Reuters-ը:
«Մեր կոալիցիան հույս ունի հետագայում Google-ին պատասխանատվության ենթարկել ապօրինի գործողությունների համար»,-ասվում է Փաքսթոնի հայտարարության մեջ:
Հայցում ասվում է, որ Google-ը աննկատ միավորվել է իր ամենամոտ առցանց գովազդային մրցակցի՝ Facebook- ի հետ եւ օգտագործում է օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու պատրվակը անարդար գործունեության համար:
Իր հայտարարության մեջ Google-ը հայցը որակել է որպես «անիմաստ» հավելում «արդեն անհիմն դարձած դատական գործընթացին»:
Հայցում նշվում է նաեւ, որ 2015 թվականից Google-ը կարող էր դիտել WhatsApp-ի հաղորդագրությունները, որոնց պահուստային կրկնօրինակները օգտատերերը պահպանում են Google Drive ամպային պահուստային համակարգում:
Google- ը գիտեր, որ օգտատերերը տեղեկացված չեն դրա հասանելիության մասին, բայց «ոչինչ չի ձեռնարկել այդ թյուրիմացությունը շտկելու համար»՝ նշվում է հայցում: