Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է ․Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։
Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Պարզվում է, որ ավագանու անդամի կոչին «Opel»-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Մենք տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Գրիգոր Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն:
«Ով մոտեցել է բոլորին իրավաբանական խորհրդատվություն արվել է մեր իրավաբանի կողմից, ամբողջովին հայցադիմումի շաբլոնները տրվել են, իրենց մնում է անուն-ազգանունները գրել, ստորագրել եւ մուտք անել դատարան։ Հստակ թիվ այս պահի դրությամբ չունենք, բայց իրավական խորհրդատվություն շատ մարդկանց ենք տվել, նաեւ՝ հայցադիմումի ձեւը»,-ասաց Գրիգոր Իսկանդարյանը։