Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդդիմության վրա ակտիվ հարձակումով իր քաղաքական կարիերայի աճն է փորձում ապահովել. դատական հայց՝ վարչության անդամության դիմաց:
Հիշեցնենք, որ Ավանեսյանի դեմ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց էր ներկայացրել: Ի պատասխան` նախարարը երեկ հայտարարեց, թե քրեական գործով հրապարակված վիճահարույց ձայնագրությանը, թե իբր սրբազանը քաղաքացիներին «խորը անասուն» է անվանել, պետք է համընդհանուր հայցով պատասխանել:
Ավանեսյանի այս ակտիվացումը, սակայն, թիմում պատահական չեն համարում. առջեւում ՔՊ վարչության ընտրություններն են, իսկ ինքը առաջադրվել է վարչության անդամ դառնալու համար՝ պայքարելու կանանց համար նախատեսված քվոտայով կուսլիդերների շարքը համալրելու։ ՔՊ-ական կանանց մեջ պայքարը շատ թեժ է, եւ հիմա տիկին նախարարը որոշել է այս գնով իր հավատարմությունը ցույց տալ առաջնորդին։
Բայց այստեղ առաջանում են տարբեր հարցեր:
– Նախ՝ Արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ միասնական հայց կազմակերպելը ինչո՞ւ է հիմա սկսվում, եթե այդ մասին, ինչպես փաստաբաններն են գնահատել, «վիճահարույց» ձայնագրությունը մոտ մեկ ամիս առաջ էր քննչականը հրապարակել:
– Հետո՝ ինչո՞ւ է Ավանեսյանն իրեն «ներառել» նշված «խորը անասուն» արտահայտության անձանց թվում, կամ ինչո՞ւ է ուզում, որ մարդիկ իրենց վերագրեն դեռ չապացուցված ձայնագրության եւ անհասցե «խորը անասուն» արտահայտությունը ու գնան դատարան։
– Երրորդ՝ Ավանեսյանը, լինելով իրավաբան, իր կայացրած որոշումների մեծամասնության դեպքում դատարաններում պարտվել է, հիմա ի՞նչ հույս ունի, որ հաղթելու է, եթե իշխանական լծակների վրա չի հենվում:
Ամեն դեպքում, «խորը անասունների» թեման լրջանում է»։