կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 08:07
Քաղաքական

Մոսկվայի 100-ամյա պայմանագրի ծանր հետևանքները. «Հայաստանի Հանրապետություն»

Մոսկվայի 100-ամյա պայմանագրի ծանր հետևանքները. «Հայաստանի Հանրապետություն»

«100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվեց հայ ժողովրդի համար պատմությունից երբևէ հայտնի անընդունելի պայմանագրերից մեկը: Այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու պետություն, առանց Հայաստանի որևէ ներկայացուցչի մասնակցության, ի վնաս մեզ ձևավորեցին մեր պետության սահմանները, որի անարդար դրույթները մինչ օրս իրենց աղետալի հետևանքներն են տալիս:

Պայմանագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքի այդ ժամանակի և առավել ևս մեր օրերի որևէ նորմի։ ԽՍՀՄ փլուզման ընթացքում այն պատճառ դարձավ նոր հակամարտության բռնկման, որի հիմքում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն ու պատմական արդարության վերականգնումն էր: Հիմնահարցը մինչ օրս դեռ չի լուծվել և այն կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանը զավթած պետությունը կփորձի ուժով և հակաիրավական այլ ճանապարհներով ճնշել տեղի բնիկների՝ հայերի (և ոչ միայն նրանց) սեփական բնօրրանում հազարամյակներ ապրելու իրավունքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: