Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը հաշվի է առնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական հիշողությունը: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և ՌԴ Պետդումայի հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում անցկացված «Ցեղասպանությունը և առաջին համաշխարհային պատերազմը. միջազգային պայմանագրեր, պատմական զուգահեռներ» խորհրդաժողովում:
Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը`կապված բոլշևիկների և քեմալական Թուրքիայի միջև կնքված՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի հետ:
Զատուլինը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբունքային դիրքորոշումը հայ ժողովրդի պատմական հիշողության հարցում: 2015-ի ապրիլի 24-ին Ռուսաստանի ղեկավարը ելույթ էր ունեցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ հստակ ներկայացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը:
«Ես հիշում եմ, թե այդ ժամանակ ինչքան հորդոր կար՝ չգնալ Երևան, չվատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի նախագահը նախընտրեց գնալ և ասել ամեն ինչ այնպես, ինչպես իրականում էր: Եվ հիմա՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, մեկնաբանություն տալով, Պուտինը բացատրել է, թե ինչու է ինքը դեմ արտահայտվում թուրք խաղաղապահներին Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելուն: Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն արժանի է բոլոր տեսակի աջակցության»,- նշել է Զատուլինը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայից հնչող քաղցր ելույթներով։ Ըստ Զատուլինի՝ պետք է առերեսվել ճշմարտության հետ և թույլ չտալ, որ «քեզ գցեն»:
«Մենք լսել ենք, այսպես կոչված, Գոլոդոմորի մասին, մենք Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ժամանակ լսել ենք Խոջալուի մասին: Բայց ցեղասպանությունն ունի համակարգային սահմանումներ: Դրանք վավերագրական հաստատված գործողություններ են, որոշումներ ամբողջ ժողովրդի ոչնչացման մասին: Գոլոդոմորի կամ Խոջալուի դեպքում ոչ մի նման բան չկար» - ասել է Զատուլինը: