Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի վարչապետը շարունակում է ձգտել բավարարել Բաքվի շահերը։ Նման կարծիք է հայտնել խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։
Նա պարզաբանել է, որ երկրների միջեւ առկա տարաձայնությունները կապված են Ադրբեջանից Թուրքիա ուղիղ տարանցման հնարավորության հետ։
«Փաշինյանն ինքն իրեն հավատարիմ է: Նա շարունակում է Ադրբեջանի շահերի բավարարմանն ուղղված իր նույն ուղղությունը, բայց միևնույն ժամանակ նա նման է մարդու,ով ստիպված է եղել դիմել դրան, և սրան զուգահեռ ամեն ինչում մեղադրում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը, որն իր վրա չի վերցնում Հայաստանի պաշտպանությունը։ Նա բռնել է իր հայրենակիցներին լքելու ճանապարհը՝ դավաճանության, և նա ստիպված է գնալ այդ ճանապարհով։
Ո՞րն է այն գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն է, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան և Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնի Հայաստանի կառավարության դիրքորոշման արդյունքում, ապա ճանապարհ կհարթվի հետագա զիջումների համար։ Գլխավորն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է բացել «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով ուղիղ դարձնելով Թուրքիայից Ադրբեջան տարանցումը», - նշել է պատգամավորը։
«Ստոլտենբերգը գալիս է Հայաստան, քանի որ անհրաժեշտ է բերք քաղել, այն է՝ Հայաստանի հեռանալը Ռուսաստանից և նրա անցումը դեպի արևմտյան ճամբար։ Ինձ թվում է՝ Ադրբեջանն այս հարցում մեր դաշնակիցը չէ, նա Թուրքիայի դաշնակիցն է։ Թուրքիան, համապատասխան շրջանակներում, փորձում է իր բոլոր գործողությունները Կովկասում ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի առաջխաղացում դեպի Արևելք»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգի մասին։ Հակամարտությունը կարող է վերսկսվել շաբաթվա վերջին, եթե Երևանն ու Բաքուն չհստակեցնեն սահմանները Տավուշի մարզում։