|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, տեղեկացնում ենք ստորև.
«Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։
Ուշադրության է արժանի, որ մինչ այս հայտնի չէ պրոթուրքական, պրոադրբեջաբական որևէ գործիչ, որի մուտքը Հայաստան արգելված է։ Եվ պատահական չէ հանրության տագնապն ու դժգոհությունը, որ սա դիտվում է որպես վտանգավոր ուղերձ։
Հայ ժողովրդի համար Կոնստանտին Զատուլինը եղել է, կա և վստահ եմ՝ մնալու է Հայաստանի նվիրյալ բարեկամ»: