| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Սիրիայում խաղաղության ու կայունության վերականգնումը կախված է Անկարային Արևմուտքի աջակցությունից:
Bloomberg-ում տպագրված «Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային՝ վերջ տալ քաղաքացիական պատերազմին Սիրիայում» վերնագրով հոդվածում Էրդողանը գրել է, որ հակամարտության խաղաղ և տևական լուծումը անհնար է առանց Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության պահպանման:
«Սիրիայի ապստամբության 10-ամյակին մենք պետք է հիշենք հարյուրհազարավոր սպանված և խոշտանգումների ենթարկված մարդկանց, ինչպես նաև միլիոնավոր փախստականներին, որոնք զրկվել են ամենից միայն այն բանի համար, որ պահանջում էին ժողովրդավարություն, ազատություն և մարդու իրավունքների հարգում»,- նշել է Թուրքիայի առաջնորդը:
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան մերժում է «ցանկացած ծրագիր, որը չի բավարարում սիրիացի ժողովրդի պահանջները մարդկային արժանապատվության համար», քանի որ նման տարբերակները միայն կխորացնեն ճգնաժամը:
Նա հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիները, որոնք Թուրքիան ստեղծել է տեղի գործընկերների հետ համագործակցությամբ, ապացուցում են Անկարայի նվիրվածությունը պատերազմից տուժած երկրի պայծառ ապագային:
«Ջո Բայդենի վարչակազմը պետք է հավատարիմ մնա իր նախընտրական խոստումներին և աշխատի մեզ հետ Սիրիայում ողբերգությունը վերացնելու և ժողովրդավարությունը պաշտպանելու ուղղությամբ»,- շեշտել է Էրդողանը՝ ավելացնելով, որ թուրք ժողովուրդը պատրաստ է աջակցել սիրիական պետության շահերը սպասարկող ցանկացած նախաձեռնության:
2011-ի մարտին՝ Սիրիայում, Եգիպտոսում և Թունիսում իրադարձություններից հետո, սկսվեց «սիրիական արաբական գարունը», որը, սակայն, Արևմուտքի ձեռամբ արագ վերաճեց քաղաքացիական պատերազմի։