Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ` եվրոպական երկրի կողմից Հայաստանին զենք մատակարելու ֆոնին, գրել է Bloomberg-ը։ The Baku Initiative Group կազմակերպությունը, որը սերտ առնչություն ունի Ադրբեջանի կառավարության հետ, քարոզում է դադարեցնել Փարիզի կողմից ղեկավարումը մի շարք շրջաններում՝ աջակցելով տեղի ակտիվիստներին այնպիսի վայրերում, ինչպիսիք են Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան:
Ըստ հոդվածագրի՝ Բաքվի և Փարիզի միջև առճակատումն, ըստ երևույթին, ավելի կվատթարանա, քանի որ Ֆրանսիան, որտեղ կա մեծաթիվ հայկական սփյուռք, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ: Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունն՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքից։ Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի մատակարարման վրա, այդ թվում՝ օտար ուժերի կողմից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը: Դա օգնել է նրան 2020 թվականից ի վեր երկու պատերազմ վարել Արցախի դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ֆրանսիացի փորձագետ Ֆուկ Վին Նգուենը, Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում դադարացնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ պայմանավորված երկրում քաղբանտարկյալների առկայությամբ և մարդու իրավունքների խախտումներով։ «Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն։ Չի կարելի փակել աչքերն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ», – նշել է փորձագետը՝ մատնանշելով Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և մարդու իրավունքների խախտումները։
Բաքվի և Փարիզի միջև վեճը հասել է իր գագաթնակետին Նոր Կալեդոնիայում:
Ֆրանսիայի տեսակետին ծանոթ պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասական են ազդում Ֆրանսիայի վրա։ «Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հրաժարվել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը», – հայտարարել է պաշտոնյան, ով հարցի զգայունության պատճառով՝ խոսել է անանունության պայմանով։