|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 10-ին՝ ժ.13.06-ին, ուշագրավ միջադեպ է գրանցվել ՀՀ կառավարության շենքի մոտ, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանություն է զանգահարել 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը և հայտնել, որ ինքը պատերազմի ասնակից է, պատկան մարմինները ոչինչ չեն անում, որ ինքը կնոջը և երեխաներին գտնի, այդ պատճառով ուզում է կառավարության առջև ինքնահրկիզվել:
Ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը, տղամարդուն տարել են ոստիկանության բաժին: Իսկ ահա ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Հ. Գրիգորյանը, ով հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:
Հ.Գրիգորյանը բաց է թողնվել:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: