|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում Չելեբի Սալման անունով քաղաքացին ամենօրյա առևտրի ժամանակ գնել է լոլիկ: Ըստ AA-ի՝ լոլիկներից մեկի վրա առկա բծերը նա նմանեցրել է Թուրքիայի դրոշին: Ընդ որում` տղամարդը որոշել է ոչ միայն չուտել լոլիկը, այլև «անմահացնել» այն:
Լոլիկը տեսնելու են շտապել բոլոր նրանք, ովքեր լսել են այդ մասին: Լոլիկի տերը նշել է, որ պատրաստվում է այն սառնարանում պահել այնքան ժամանակ, որքան լոլիկը կդիմանա: Նաև հավելել է, որ «ձեռքը չի գնում»` այն կտրել-ուտել:
Հուսանք՝ լոլիկն առաջիկայում թանգարանում չի հայտնվի, նաև` սառնարանում այն տեսնելու համար Էրդողանը պաշտոնական այց չի կատարի:


