Վաշինգտոնը համարում է, որ Ռուսաստանը չի կատարել Ուկրաինայում հակամարտության սրումը թուլացնելուն ուղղված մի քանի պայմաններ. գրում է Дождь-ը:
Պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար Ռուսաստանը պետք է դադարեցնի անջատողականներին աջակցելը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Ռուսաստանի ապօրինի ներխուժումը դարձել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառման պատճառ: Անհրաժեշտ է
անել ավելին` դուրս բերել զորքերը, զինտեխնիկան, դադարեցնել անջատողականներին աջակցելը»,- գրել է Պսակին:
Այս հայտարարությունը նա արել է, ի պատասխան իր ընթերցողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ են Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառվել՝ չնայած Ուկրաինայի արևելքում հաստատված զինադադարին: