կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 10:28
Քաղաքական

Նույնիսկ եթե փորձեն ԳՇ նոր պետ նշանակել, մինչև Օնիկ Գասպարյանը չհորդորի, շտաբը նրան չի ենթարկվի. Աբրահամյան

Նույնիսկ եթե փորձեն ԳՇ նոր պետ նշանակել, մինչև Օնիկ Գասպարյանը չհորդորի, շտաբը նրան չի ենթարկվի. Աբրահամյան

Վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում, հղում կատարելով մի շարք հանգամանքների, օրենքի, նշում է, որ ԶՈՒ ԳՇ պետը համարվում է պաշտոնից ազատված․ ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ վարչապետը ոչ վստահ քայլեր է ձեռնարկում պետականության հիմնական և դեռ կանգուն մնացած հիմնասյանը տապալելու համար։

«Այլ բան է, որ գեներալ Գասպարյանը, մեղմ ասած, համաձայն չլինելով այս որոշմանը ազգային, օրենսդրական, քաղաքական, բարոյական տեսանկյունից, մտադիր չէ նահանջել և հեռանալ: Արդյո՞ք վարչապետը կարող է ակնկալել, որ առանց լուրջ զիջումների ԳՇ պետը կհեռանա՝ իհարկե ոչ»,- նշել է նա։

Աբրահամյանի խոսքով՝ նույնիսկ եթե փորձեն նոր ԳՇ պետ նշանակել, ապա շտաբը նրան այնքան ժամանակ չի ենթարկվի, քանի նրանց այդ մասին չի հորդորել Օնիկ Գասպարյանը։ 

«Չգիտեմ, թե արդյո՞ք իշխանությունը որևէ զինվորականի խնդրելով, ստիպելով, պայմանավորվելով, միգուցե կոմպրոմատներով կստիպի այդ պաշտոնը ստանձնել, բայց փաստ է, որ այդպիսի դեմքը չի կարող վայելել բանակի հեղինակությունը և պարզ ասած ենթարկվել նրա հրամաններին»,- գրել է փորձագետը՝ ավելացնելով՝ իշխանության ընտրած ճանապարհը բանակը, պետությունը փլուզման տանող ճանապարհն է, ինչի դեմը պետք է առնեն այս ամենը գիտակցող կառույցները, գործիչները և հավաքական առումով՝ ազգը։