կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-09 18:00
Հասարակություն

Պատմական Հայաստանի մանրակերտը` 75 000 քմ տարածքի վրա

Պատմական Հայաստանի մանրակերտը` 75 000 քմ տարածքի վրա

 

Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է «Վահագնի» թաղամաս:

 

Քաղաքապետարանի լրատվական բաժnից հայտնում են, որ մանրակերտի և նախագծերի վրա տեղում քաղաքապետին է ներկայացվել «Հայաստան սքանչավայր» ծրագիրը, որը կյանքի կկոչվի հենց «Վահագնի» թաղամասում:

 

 Շուրջ 75 000 քմ տարածքի վրա նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը:  Ծրագրի ղեկավարի խոսքով` բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ և պատմական այլ հիշարժան ու կարևոր կառույցներ: Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն, ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երևանում իրականացվող ծրագիրը, նրանց հավաստմամբ, ևս կհամալրի այդ տասնյակի շարքը:

 

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թաղամասի կառուցապատման շարունակականության և ընդլայնման ծրագիրը:

 

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար` քաղաքապետը նշել է, որ գաղափարն իսկապես հետաքրքիր է, պատմական ու ճանաչողական: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանn իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի` հնարավորինս շուտ կյանքի կոչման հարցում: