Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ-ի տեղեկություններով՝ վաղը առավոտյան Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպելու են Հանրապետության նախագահի հետ՝ քննարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հետ կապված հարցերը։
Հիշեցնենք, որ նախագահը երկրորդ անգամ չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը, սակայն այսօր որոշեց առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, եռօրյա ժամկետում կմտնի ուժի մեջ: Վաղը եռօրյա ժամկետն ավարտվում է։
Նախագահի հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության շարժումը տարածեց հայտարարություն՝ պահանջելով նախագահին շտապ հանդիպել ՀՓՇ ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում էր, որպեսզի նախագահը Սահմանադրական դատարան դիմի՝ վիճարկելու կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրամանագիրը։
ՀՀ նախագահը դեռևս մեկ օր ունի դիմելու ՍԴ Նիկոլ Փաշինյանի հրամանագրի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով։
Երեկ նաև տեղեկացրել էինք, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։ Հանդիպումը տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի տանը։