Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների, ռազմական և մեդիա փորձագետների հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժումը:
Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ներկայացրել Շարժման վարչապետի թեկնածուին, լսել նրա տեսակետերն ու պատկերացումները ծանրագույն այս ժամանակաշրջանում ստեղծված խնդիրները հաղթահարելու հնարավորությունների, մեր պետության ապագայի վերաբերյալ, առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։
Վազգեն Մանուկյանի հետ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։