Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ցանկացած նախարարություն կարող ենք մտնել առանց ոստիկանության՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը դաշնակցական երիտասարդների կազմակերպած ակցիայից հետո, որի ժամանակ ակտիվիստները մտել էին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք՝ նախարարներին զգուշացնելու, որ չհամարձակվեն, իշխանական լծակներն օգտագործելով, պետական սեկտորի աշխատակիցներին բռնի տանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։
«Մի մասնաշենք, ուր Նիկոլ Փաշինյանը մտել էր 3000-ից ավելի ոստիկանների ուղեկցությամբ՝ ամբողջ այս տարածքը շրջափակելուց հետո, մեր նպատակն էր ցույց տալ, որ մենք ցանկացած նախարարություն կարող ենք մտնել առանց ոստիկանության, քանի որ այսօր այս իշխանությունները Հայաստանում իշխանություն չունեն, ուղղակի ուժային կառույցների շնորհիվ նրանք տեղաշարժվում են շենքից շենք, լայվեր են անում և ընդամենը ֆոն են ստեղծում՝ իբր ունեն իշխանություն։ Իշխանությունն այսօր պատկանում է ազգային արժանապատվության համար փողոց դուրս եկած քաղաքացիներին»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Ակցիայի պատճառով մասնաշենքի դռները փակվեցին անգամ սեփական աշխատակիցների դիմաց։
«Այս շենքում, որտեղ կա 3 նախարարություն, անգամ նախարարության աշխատողներին ներս չեն թողնում, որովհետև ի ծնե վախեցած են, իրենք կարող են դուխով մենակ կոռուպցիաներից խոսեն։ Ուզում ենք նախարարներին զգուշացնել, որ իրենք, քանի այս շենքում են նստած, զբաղվեն իրենց գործով»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Նա նկատեց, որ մարզերում այս պահին խայտառակ վիճակ է՝ դպրոցների, համայնքապետարանների վրա թիվ են դրել, որ մարդկանց բերեն Փաշինյանի այսօրվա ցույցին։
Մանրամասն՝ տեսանյութում․