Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բաղկացած է ոստիկաններից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։ Երիտասարդները հավաքվել են՝ ցույց տալու, որ բողոքի ակցիայի մասին հայտարարությունը բավարար է, որպեսզի Փաշինյանը հազարավոր ոստիականներ բերի՝ Կառավարության շենքից դեպի ԿԳՄՍ շենք 500 մետր տարածությունը նրանց վերահսկմամբ քայլելու համար։
«Սրանից մեկ տարի առաջ, երբ այս նախարարության դիմաց նստացույց էինք անում, և պահանջում էինք տխրահռչակ նախարարի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը եկավ, կանգնեց մեր առջև և խոսեց։ Մենք ուզում ենք ցույց տալ, թե մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանի իրական վիճակը և նրա իշխանության իրական պատկերը որն է․ նա այսօր խուսափում է ՀՀ քաղաքացիների հետ հանդիպելուց, և կառավարությունից նախարարություն, որ մի 500 մետր է հեռավորությունը, տեղաշարժվում է հազարավոր ոստիկաններով։ Նրա իշխանությունը բաղկացած է այս ոստիկաններից»,-ասաց Գոռ Սարգսյանը։
Նա նշեց, որ շատ կուզենար, որ ինքն ու իրենց ավագ ընկերները սխալված լինեին, սակայն այսօր էլ նկատելի է, որ այդ մարդիկ չարիք են այս երկրի համար, այդ մարդիկ լեգիտիմություն չունեն, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բաղկացած է ոստիկաններից։
Մանրամասն՝ տեսանյութում․