|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մինսկում անվտանգության ուժերը սկսել են ցրել այն մարդկանց, ովքեր գնում են բողոքի ցույցին Մինսկի տարբեր թաղամասերից, հաղորդում է Tut.by-ն: Ուժայինները փորձել են ցրել Դզերժինսկու պողոտայում գտնվող մի քանի հարյուր մարդուց բաղկացած շարասյունը: Բերման է ենթարկվել ավելի քան 20 մարդ` ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերն ընթանում են Մինսկում ամբողջ ամսվա յուրաքանչյուր կիրակի: Նախորդ ակցիային հավաքել էր 100-ից 200 հազար մարդ: Անցյալ կիրակի ակցիայի ավարտից հետո ցուցարարները սկսեցին բերման ենթարկվել: Բերման էր ենթարկվել ընդհանուր մի քանի հարյուր մարդ: