կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 22:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բիգուձին, այդ «արվապոռ…կը» ո՞նց է այդպես ասում՝ պիտի ստորացնելով բերեն․ Աշխարհապետը՝ աներձագին

Ինձ տնից հանել ու ապօրինի ձևով բերման են ենթարկել, բերել-հասցրել այստեղ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը՝ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Քննչական կոմիտեից դուրս գալով։

Ասաց, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չի ունեցել, բայց ամենախայտառակ ձևով են բերել՝ այդքան մարտական ուղին անտեսելով ու ստորացնելով՝ իրեն բերել ու հասցրել են ՔԿ։

«Ոմն մի դեպուտատ էլ ասել է, որ ստորացնելով, չոքացնելով պիտի բերեն այստեղ․․․ դրա համար ինքը պատասխան կտա այդ «արվապոռ…կը»։ Նա ի՞նչ իրավունքով է ասել, որ ինձ ու մնացած տղաներին պատվից ցածր համարելով, զրկանքներով բերեն։ Ես դեռ կբարձրաձայնեմ համապատասխան մարմիններին, մինչև Եվրադատարան»,-ասաց նեղսրտած սյունեցին։

Հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ են իրենց հետապնդում, Աշխարհապետը բացատրեց․ «Սյունիքը ուզում են տալ, մենք էլ չենք թողում ու չենք էլ թողելու։ Ես այսօր այստեղ եմ, բայց կինս, երեխաներս, եղբայրներս այնտեղ են ու չեն տալու։ Որ դեպուտատն էլ պաշտոնապես հայտարարում է՝ պիտի ստորացնելով բերեն, բիգուձին, այդ «արվապ…կը» ո՞նց է այդպես ասում։ 3 պատերազմ անցած տղա եմ, էստեղ դիվերսանտի նման մեջքը կռացրած են բերում, պատասխան են տալու»,- ասաց Շուռնուխի համայնքապետի եղբայրը։

Վստահեցրեց, որ ինքը մեղք չի գործել, ինքը մեղք գործող տղա չէ։

«Ինչ-որ կապում են վրչոյի ավտոշարասյան հետ, որ ձու եմ նետել, ես ձու նետող տղա չեմ, ես գրանատ նետող տղա եմ, իմ մարտավարությունը դա է։ Ես կատու չեմ իրենց նման, որ գիշերվա կես գամ, մտնեմ գյուղացու տունը, խաչագողի նման։ Գիշերով գյուղ չեն գնում, մարդու տուն չեն գնում։ Մտել է գյուղացու տունը, գյուղացին ասում է՝ հարգալիր հյուր չես, վռնդում է տնից, նորից են մտնում։ Երեխեքն էլ վախենում են, թե թուրքերն են շրջապատել»,-վիրավորված ասաց նա։

Աշխարհապետն ասաց, որ ոչ մի մեղադրանք էլ չեն կարող դնել իր վրա, ինչ էլ դրել են՝ լրիվ սուտ է, ինքը 6 օր շարունակ իր տանը բուժվել է, անգամ տնից դուրս չի եկել, բայց առավոտ շուտ եկել ու իրեն տնից հանել են։

«Դրա համար բոլորն էլ պատասխան կտան։ Թքած ունեմ այս կառավարման վրա։ Չգիտեմ՝ այս ապօրինությունները մինչեւ ե՞րբ են շարունակվելու։ Այս խայտառակության պատասխանն ո՞վ է տալու, ո՞վ է մեզ պատասխանելու այսքան քաշքշելու համար»,-ասաց Աշխարհապետը։

Աշխարհապետը պատմեց նաև, թե Քննչական կոմիտեում, ի վերջո, շտապ օգնություն կանչե՞լ են․ «Մի բժիշկ եկավ, մի կապիկ, ներվերս կերավ․․․ նոր բերեցին կորոնավիրուսի թեստ արեցին, բուժումներս պատշաճ արել եմ, կորոնավիրուսն իմ մեջ սպանել եմ։ Դեռ թուլություն կա, համ չեմ զգում։ Գիշերն էլ տարել, պահել են մեկուսարանում»։

Նշենք, որ Աշխարհապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ ասաց, որ հիմա նորմալ վիճակում է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Սյունիքում 23 ձերբակալված անձից 19-ին մեղադրանք է առաջադրվել, մի մասը ազատ է արձակվել ստորագրությամբ։