Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական, մաքսային, հարկային մարմիններից, բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված և եկել են այստեղ քննարկելու և միասին հասկանալու իրենց մասնակցությունը ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե ի՞նչ որոշում է կայացվել, Վանեցյանն ասաց, որ քննարկումը դեռ շարունակվում է. «Կա ֆիքսված փաստ, որ երկրում ճգնաժամ է, և բոլորս մեր ուժերը, փորձը, հեղինակությունը պետք է գործադրենք՝ այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար»:
Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանը և այն վերադարձրեց, Վանեցյանն ասաց, թե դա նշանակում է, որ նախագահն օգտագործեց իր սահմանադրական լիազորությունները և որպես Սահմանադրության պահպանող այն իրականացրեց, ինչը շատ ողջունելի է:
Հարցին, թե վաղը մարտի 1-ն է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք և երթ է հրավիրել, արդյոք հնարավոր են բախումներ, Վանեցյանը ասաց, որ հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են և նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ, երկու կողմերը շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառեն, բռնությունն անթույլատրելի է»,-ասաց նա: