Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ։
1. Իրեն հոգեհարազատ թուրքիայի ու էրդողանի օրինակով փորձ արեց ժողովրդական «աջակցություն» ցույց տալ աշխարհին։
Բայց այս փորձը կատարյալ ձախողում էր, շտապ հավաքի կոչին արձագանքեցին մոտ հազար անձ, որոնց զգալի մասը ոստիկաններ էին, մի մասը կողքի նախարարություններից վազեվազ հրապարակ հասած՝ իրենց նշանակած «պաշտոնյաները», մի մասն էլ՝ հայտնի օլիգարխի «օբեկտից» սուրույով հրապարակ քշված խեղճուկրակ առևտրականներ։
Երկրորդ միտինգին մասնակցեցին առավելագույնը 5-6000 անձ՝ նույն կոնտինգենտին միացան ագրեսիվ զոմբիներն ու աղանդավորները։ Երթի ժամանակ թիվն ավելի պակասեց։
2. Փորձեց տպավորություն ստեղծել, իբր «քաղաքացիական» բնակչությունը դուրս է գալիս «ռազմական հեղաշրջումը» կանխելու համար, պառկում է քաղաք մտած տանկերի ու զրահամեքենաների առաջ, բախվում է զինվորականների հետ։
Այս փորձը ևս կատարելապես ձախողվեց այն պարզ պատճառով, որ ԶՈւ Գլխավոր շտաբը ընդամենը հայտարարություն էր արել, փողոցում ոչ զինտեխնիկա կար, ոչ զինվորականներ։
3. Փորձեց ցույց տալ, որ իր «թիմը» միասնական էր։
Մի հայացքն էլ հարթակին բավարար էր, որ հասկանանք, որ այդ թիմն ուղղակի չկա։ Հարթակին էին շիշ բռնողն ու աներձագը, դոկտոր մահն ու դիջեյը, երկիր հանձնած «երկրապահն» ու փնթի քարտուղարուհին, ու 2 ամենանվիրված մինիստրիկները։ Չկային իր տեղակալները, ԱԺ նախագահը, ԱԺ ուսապարկերի մեծավոր մակունցը, կարկառուն այլ քայլածներ։
Այս բոլոր նպատակներում նա ձախողվեց։
4. Միակ նպատակը, որտեղ նա հաջողություն ունեցավ, դա այն էր, որ նա հիմքեր ստեղծեց երկրից իր փախուստի համար։ Իր ցույցին մասնակցած այդ զանգվածը բավարար էր մի բանի՝ երկրից փախնելուց հետո ներկայանալու համար որպես մինչև վերջ իր պաշտոնին կառչած վարչապետ։ Սա հալածյալ, էմիգրանտ դարձած ու իր Հայրենիքի դեմ գործունեություն ծավալելու նախադրյալների ստեղծումն էր։ Այստեղ նա կարող է հաջողած համարել, բայց վստահ եմ, աշխարհի որևէ անկյունում նա իրեն անվտանգ զգալ չի կարող։
Առայժմ այսքանը»։