կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 16:03
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև ժամը 18։00-ն «Իմ քայլին» ժամանակ ենք տալիս՝ պատվիրակությամբ ներկայանալու Հայրենիքի փրկության շարժում․ Սաղաթելյան

Մինչև ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս պատվիրակությունով ներկայանալ՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։

«Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք, ստեղծված իրավիճակից լուծում գտնելու համար, առաջարկում ենք մինչև ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը  ներկայանա՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և, վերջին հաշվով, խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև նշեց, որ առաջիկա ժամերին վրաններ կտեղադրեն հրապարակում՝ գիշերելու համար։

«Իրենք դեռ ունեն հումանիտար միջանցք»,-լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ մնալու են այնքան, որքան անհրաժեշտ է, անելու են ամեն ինչ, որովհետև սա մեր երկրի փրկության հարցն է, այլ տարբերակ և այլ ճանապարհ չունենք։

«Անցնող օրերի ընթացքում այս մարդը 4 բնակավայր է հանձնել, որ ամրագրված չէր այդ փաստաթղթով, տվեց Սյունիքի հողերը, մտադիր է տալու Տավուշի գյուղերը, այս մարդը վրեժ է լուծում մեր ժողովրդից, պետք է հեռացնենք, ուրիշ տարբերակ չկա»,-ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանը պետություն չի ղեկավարում, ինքը ընդամենը մի հատ ֆեյքերի պարագլուխ է կառավարության շենքում նստած։

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք պայմանավորվածություն կա կառավարության շենքի մոտ վրան տեղադրելու, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Պայմանավորվածություն չկա վրան տեղադրելու, դա մեր պահանջն է, ցանկությունն է ու որևէ մեկը չի կարող մեզ խանգարել»։

Ավելի վաղ հաղորդել էինք ԿԳՄՍՆ շենքի առջև ցուցարարների ու ոստիկանների բախման մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․