|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հինգշաբթի, 11 փետրուար 2021-ին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի:
Պաապտայի մէջ տեղի ունեցած հանդիպումին ընթացքին Յ. Բագրատունի նախագահ Աունի հետ քննարկեց լիբանանեան քաղաքական իրադարձութիւնները, ինչպէս նաեւ Կեդրոնական կոմիտէին կեցուածքը` կառավարութեան կազմութեան թղթածրարին եւ նշանակուած վարչապետ Սաատ Հարիրիի կատարած արտաքին այցելութիւններուն մասին:
aztagdaily.com