|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքական ազգայնամոլական–ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Ալփարսլան Չելիքը, որը մեղավոր է ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար, այսօր ազատ է արձակվել. զենք պահելու պաշտոնական մեղադրանքով նա բանտարկվել էր ընդամենը 5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական Ֆ-16 կործանիչը Սիրիայի հյուսիսում խոցել էր ռուսական Սու-24-ը: Օդաչու Պեշկովին հաջողվել էր դուրս թռչել ինքնաթիռից, բայց գետնի վրա օդաչուի վրա կրակել և սպանել էին:
Չելիքը նախ ստանձնել էր օդաչուի սպանության պատասխանատվությունը, բայց հետագայում հրաժարվել էր իր խոսքերից՝ ասելով, որ ինքը հրամայել էր չկրակել Պեշկովի վրա:
Ահաբեկիչը 2017-ին Իզմիրում դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար, Օլեգ Պեշկովի սպանությանը նրա մասնակցությունը հաշվի չէր առնվել: