կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 13:13
Արցախ

Ռուս խաղաղապահները մեկ տարում ավելի քան 4000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները մեկ տարում ավելի քան 4000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ. ՌԴ ՊՆ

Ավելի քան 4000 ուխտավոր է այցելել Լեռնային Ղարաբաղի Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը БТР-82А զրահափոխադրիչներով տեղաշարժվելիս և վանական համալիրներ այցելելիս:    

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարում ապահովել են ավելի քան 4000 ուխտավորի այցելություն Ամարաս և Դադիվանք, որոնք տեղակայված են սահմանազատման գծի երկայնքով: Խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուղեկցել են ուխտավորներին՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին»,- ասել է խաղաղապահի զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։