կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 18:33
Սպորտ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ պաշտպանի հետ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ պաշտպանի հետ

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մոնտենեգրոցի ձախ պաշտպան Դեյան Բոլյեվիչի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Սմեդերովո», «Նովի Պազար», «Վոզդովաց» և «Չուկարիչկի», Սլովակիայի «Տատրան», ուզբեկական «Նասաֆ», ռուսական «Լուչ-Էներգիա», Մոնտենեգրոյի «Պոդգորիցա» և Մալթայի «Հիբերնիանս» ակումբներում` դառնալով Մոնտենեգրոյի և Մալթայի չեմպիոն, Սերբիայի Գավաթակիր:

Փորձառու պաշտպանի նախորդ թիմը ղազախական «Տարազն» էր, որի կազմում Բոլյեվիչը 18 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: