կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-18 10:45
Սպորտ

Արտակ Դաշյանը և երեք լեգեոներ համալրեցին «Ալաշկերտը»

Արտակ Դաշյանը և երեք լեգեոներ համալրեցին «Ալաշկերտը»

Այսօր Արտակ Դաշյանը պայմանագիր ստորագրեց  «Ալաշկերտ» ակումբի հետ: Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների նախկին խաղացողը, ով վերջին երկու տարիներին հանդես էր գալիս Մակեդոնիայի չեմպիոն՝ մայրաքաղաքային «Վարդար»-ի  կազմում, վաղն առավոտյան կմեկնի Հանքավան և կմիանա ուսումնամարզական հավաք անցկացնող իր նոր խաղընկերներին:

«Ալաշկերտ» ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել նաև սերբ Ալեքսանդար Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան և Անտոն Սավինը: 28-ամյա Տասիչը պաշտպան է, հանդես է եկել Ալբանիայի Սուպերլիգայի  «Տերբունի Պուկե» թիմում: Խովբոշան 27 տարեկան է, նույնպես պաշտպան է: Նրա վերջին ակումբն Ուկրաինայի «Կրեմին Կրեմենչուկն»  է: 26-ամյա կիսապաշտպան Սավինն Ուկրաինայի  «Գիրնիկ-Սպորտ Կոմսոմոլսկ»  թիմից է:

Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ստորագրվել են մեկ տարի ժամկետով:

«Ալաշկերտ»-ի  հանքավանյան հավաքին մասնակցում է ևս մեկ ուկրաինացի ֆուտբոլիստ՝ Մարատ Դաուդովը, ով հայ ֆուտբոլասերին հայտնի է նախորդ մրցաշրջանում «Գանձասար»-ի կազմում ունեցած ելույթներով: 27-ամյա կիսապաշտպանն առայժմ փորձաշրջան է անցնում: